We need your support to continue ensuring equal access to justice for all. Donate to Bet Tzedek today!

LPS Mental Health Conservatorship Guide – Armenian (2018)

Download BetTzedek2018_LPSConservBrochureArmenian.pdf

Bet Tzedek Legal Services-ը («Բեթ Ցեդեկ իրավաբանական ծառայություններ») հանրային իրավունքի հարցերով զբաղվող ոչ-շահութաբեր կենտրոն է,

որն անվճար իրավաբանական ծառայություններ է տրամադրում Լոս Անջելես քաունթիի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին։ «Բեթ Ցեդեկ» եբրայերեն նշանակում է «Արդարադատության տուն»։ Bet Tzedek-ն իր հաճախորդներին սպասարկում է անկախ նրանց ռասայական, կրոնական ու էթնիկական պատկանելությունից։

Այս գրքույկը կազմել ու խմբագրել են Ջանեթ Մորիսը (Janet Morris), (Yolande Erickson), Բերթա Հեյդենը (Bertha Hayden), Յադիրա Գարսիան (Yadira Garcia) և Թորա Միզրահին (Taura Mizrahi)՝ օգտվելով տարբեր աղբյուրներից քաղված նյութերից, ներառյալ Հոգեկան առողջության ազգային դաշինքի

(National Alliance on Mental Illness (NAMI), Westside Los Angeles), Լոս Անջելեսի Ուեսթսայդի մասնաճյուղը, Լոս Անջելես քաունթիի Հոգեկան առողջության վարչությունը, Կալիֆորնիայի Դատական խորհուրդն ու Bet Tzedek Legal Services-ը։ Հուսով ենք, որ այս տեղեկատվությունը կօգնի Ձեզ պաշտպանել հոգեկան հիվանդություն ունեցող Ձեր մերձավորի շահերը։

Այս ուղեցույցը փաստաբանի կամ մեկ այլ մասնագետի անկախ դատողությանն ու հմտությանը փոխարինող միջոց չէ։ Եթե իրավաբանական, կամ այլ մասնագիտական խորհրդի կարիք ունեք, ապա խնդրում ենք, ուղեցույցում ներկայացվող տեղեկատվությունը լրացնելու և վավերացնելու համար, դիմել Ձեր բնակավայրում գործող իրավասու մասնագետի օգնությանը, քանի որ այս ուղեցույցը վերաբերում է Լոս Անջելես քաունթիում տրամադրվող ծառայություններին։

Հեղինակներն ու հրատարակիչն արել են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու այս գրքույկի ճշգրտությունը, թարմությունն ու հրատարակման պահին ընդունված չափանիշներին դրա համապատասխանությունը։ Վրիպակների, բացթողումների, կամ գրքույկի կիրառման հետևանքների համար հեղինակները, խմբագիրներն ու հրատարակիչը պատասխանատվություն չեն կրում և գրքույկի բովանդակության կապակցությամբ որևէ բացահայտ կամ ենթադրվող երաշխավորություն չեն տրամադրում։

Կցանկանայինք նշել ու շնորհակալություն հայտնել Գեյլ Էվանգելիդիին՝ (Gail Evanguelidi) NAMI Westside Los Angeles-ից, ով ունի մասնագետներին և ընտանիքներին ուղղություն տալու, և նրանց շահերը պաշտպանելու անբասիր աշխատանքային փորձ։

Բովանդակություն

Այս գրքույկի նպատակը 4

Ի՞նչ է խնամակալությունը 4

Lanterman-Petris-Short (LPS) Խնամակալություն 5

LPS Խնամակալության համակարգը հասկանալը 5

Խնամակալության այլընտրանքներ 15

Առողջական խնամքի մասին վաղօրոք արված կարգադրություն 15

Ֆինանսական հարցերով տևական լիազորագիր 15

Լոս Անջելես քաունթիի LPS սահմանափակումների աղյուսակ 16

Խնամակալության այլընտրանքներ (շարունակություն) 18

Վճարվող ներկայացուցիչ 18

Եթե Ձեր մերձավորը բանտում է 19

Մատյան վարելու կարևորությունը 20

Ախտանշաններն ու առանձնահատկությունները 21

Բժշկական/հոգեկան առողջության մատյանի օրինակ 23

Հոգեկան առողջության պատմության օրինակ 28

Համայնքային ռեսուրսներ 29

ԱՅՍ ԳՐՔՈՒՅԿԻ ՆՊԱՏԱԿԸ

Եթե Ձեր մերձավորը հոգեկան հիվանդություն ունի և չի հետևում իր հոգեբուժության կամ դեղորայքի ընդունման կուրսին, կամ չի կարող հոգալ սեփական կարիքները, ապա այդ անձի անունից հանդես գալու իրավասության կարիք ունեք։ Այս գրքույկը ներկայացնում է հոգեկան առողջության խնամակալությունն ու այլ մեթոդներ, որոնցից կարող եք օգտվել Ձեր մերձավորի շահերը պաշտպանելիս։

Ի՞ՆՉ Է ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Խնամակալությունն իրավական ընթացակարգ է, որի ներքո դատավորը նշանակում է պատասխանատու անձ կամ կազմակերպություն («խնամակալ»)՝ հոգալու հասուն տարիքի մեկ այլ անձի («խնամյալ») կարիքները, ով անկարող է սեփական կարիքները հոգալ, կամ սեփական ֆինանսները կառավարել։

Խնամակալը պատասխանատու է խնամյալի խնամքի, նրա կարիքները հոգալու և խնամատարության համար։ Ունեցվածքի խնամակալը պարտավոր է պաշտպանել խնամյալի ունեցվածքն ու եկամուտները և հոգ տանել դրանց համար։ Անձի և ունեցվածքի խնամակալը երկուսի համար էլ պատասխանատու է։

Երկու տեսակի խնամակալություն կա։ Առաջինը կտակային խնամակալությունն է, իսկ երկրորդը՝ Lanterman-Petris-Short (LPS) խնամակալությունը, որի նպատակն է պաշտպանել հոգեկան հիվանդություն ունեցող անձանց։

Այս ուղեցույցը վերաբերում է LPS խնամակալությանը։ Կալիֆորնիայում կտակային խնամակալության  մասին  հավելյալ  տեղեկությունների համար կարող եք այցելել Կալիֆորնիայի Արդարադատության խորհրդի

Դատարանների հարցերով վարչական գրասենյակի կայք՝ http://www.courts. ca.gov/selfhelp-conservators հասցեով։

Lanterman-Petris-Short (LPS) խնամակալությունը

LPS խնամակալությունը հայտնի է նաև իբրև Հոգեկան առողջության խնամակալություն։ LPS խնամակալությունն իրավական միջոց է՝ խնամք ու բուժում տալու այն անձանց, ովքեր չեն կարող պատշաճ կերպով հոգալ սեփական կարիքները, որովհետև հոգեկան հիվանդություն ունեն։

LPS խնամակալությունը միայն տրվում է հոգեկան հիվանդություն ունեցող անձանց համար, ովքեր դատարանի կարծիքով «ծանր հաշմանդամություն» ունեն։ Հոգեկան հիվանդությունն ուղեղի կենսաբանական հիվանդություն

է՝ նկարագրված Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկում (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, DSM), և ներառում է այնպիսի ախտորոշումներ, ինչպիսիք են շիզոֆրենիան, երկբևեռ և այլ փսիխոտիկ հիվանդությունները։ Ծանր հաշմանդամություն ունեցող անձը նա է, ով հոգեկան հիվանդության պատճառով ի վիճակի չէ հոգալ սեփական սննդի, կացարանի կամ հագուստի կարիքները։

Սովորաբար, լուրջ հոգեկան հիվանդություն ունեցող անձինք, ովքեր ծանր հաշմանդամ են համարվում, չեն հետևում իրենց բուժման ու դեղորայքի կուրսին։ LPS խնամակալությունը թույլ է տալիս խնամակալին՝ ընտրել խնամյալի համար առավել համապատասխան կեցության ձևը (օրինակ՝ ռեժիմային հաստատություն) և բուժումը (ներառյալ հոգեներգործուն դեղերը)։

LPS խնամակալությունը տրվում է մեկ տարով։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է ամեն տարի երկարաձգվել։

LPS ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍԿԱՆԱԼԸ

  1. Ինչու՞է ինձ անհրաժեշտ LPS խնամակալությունը

Երբ հոգեկան հիվանդություն ունեցող անձը չի կարող սեփական կարիքները հոգալ, քանի որ չի հասկանում իր հիվանդությունն ու չի հետևում իր դեղորայքի ընդունման կուրսին, LPS խնամակալությունն այդ անձին տալիս է ապահովություն և հիվանդանոց ու բանտ չգնալու հնարավորություն։ Ամենակարևորը՝ LPS խնամակալությունը կարող է օգնել հոգեկան հիվանդություն ունեցող անձին, երբ վերջինս բուժման ճանապարհին է։ LPS խնամակալության ներքո, բուժումն ու դեղորայքն անձին կարող են տրվել ստիպողաբար՝ այնքան ժամանակ, քանի դեռ դատավորը խնամակալին նման իրավունք է տվել։

2. Ի՞նչ իրավունք ունի LPS խնամակալը

LPS խնամակալությունը հասուն անձին (խնամակալին) իրավասություն է տալիս՝ որոշ որոշումներ կայացնել հոգեկան լուրջ հիվանդություն ունեցող անձի (խնամյալի) համար, ով անկարող է հոգալ սեփական կարիքները։

Դատարանը կարող է LPS խնամակալին տալ խնամյալին խնամելու և պաշտպանելու պատասխանատվություն, ինչպես նաև իշխանություն՝ խնամյալի անունից հոգալու նրա ֆինանսական խնդիրները։ Խնամակալը մուտք ունի խնամյալի բժշկական գործին և կարող է հոգեկան հիվանդության բուժման համաձայնություն տալ՝ նույնիսկ խնամյալի առարկության դեպքում, ներառյալ իրավական համաձայնություն՝ օգտագործել հոգեներգործուն դեղամիջոցներ, որոնք կիրառվում են հոգեբուժական բնույթի ախտանիշների կամ վարքագծի կառավարման կամ բուժման նպատակով։

Դատարանը կարող է խնամակալին տալ հոգեկան հիվանդություն ունեցող անձին ռեժիմային հաստատությունում տեղավորելու իրավունք՝ անկախ խնամյալի համաձայնությունից, եթե հոգեբույժն ասում է, որ դա անհրաժեշտ է։ Խնամակալը կարող է նաև որոշել՝ որտեղ է ապրելու խնամյալը ռեժիմային հոգեբուժական հաստատությունից դուրս գրվելուց հետո։

Նախքան խնամյալի համար որոշում կայացնելը, LPS խնամակալը պարտավոր է ունենալ բավարար բժշկական ու սոցիալական տեղեկատվություն։ Խնամակալը պարտավոր է միայն այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք բխում են հոգեկան հիվանդություն ունեցող անձի լավագույն շահերից, ներառյալ նրան առավել թեթև ռեժիմի միջավայրում տեղադրելը։ LPS խնամակալը կարող է նաև մտավոր լուրջ հիվանդություն ունեցող անձի անունից ֆինանսական որոշումներ կայացնել, օրինակ՝ վճարել հաշիվներն ու ստանալ անձի եկամուտը, եթե ունեցվածքի նկատմամբ խնամակալություն է շնորհվել։

3. Ի՞նչ կարգի LPS խնամակալություն կարող է դատարանը շնորհել

Դատարանը կարող է շնորհել երկու կարգի LPS խնամակալություն։ Առաջինն անձի նկատմամբ LPS խնամակալությունն է, երբ խնամակալը պատասխանատու է խնամյալի պաշտպանության ու նրա նկատմամբ հոգատարության համար։ Որակյալ հոգեբույժը խնդրագիր է ներկայացնում Հանրային խնամակալության գրասենյակ, որն իր հերթին խնամակալության խնդրագիր է ներկայացնում դատարան։ LPS խնամակալության երկրորդ տեսակն ունեցվածքի նկատմամբ խնամակալությունն է, երբ խնամակալը վարում է խնամյալի ֆինանսական գործերը։ Այդ կարգի խնամակալության դեպքում, Հանրային խնամակալն անմիջականորեն խնդրագիր է ներկայացնում դատարան; բժիշկն այս պարագայում մասնակցություն չունի։

4. Ո՞վ կարող է խնամակալ լինել

  • Հանրայինխնամակալի գրասենյակը
  • Մասնավորխնամակալը/մասնավոր ֆիդուցիարը
  • 18-իցբարձր տարիքի ընտանիքի անդամը կամ ընկերը

  1. Ինչպե՞սկարող եմ իմ մերձավորի խնամակալը դառնալ 

    Հոգեկան հիվանդություն ունեցող անձը նախ պետք է գնահատում անցնի հոգեբույժի կողմից, ով ունի LPS գնահատում կատարելու իրավասություն։ Սա սովորաբար տեղի է ունենում, երբ հոգեկան հիվանդություն ունեցող անձը հոսպիտալացվում է, ենթարկվում է ազատազրկման, կամ Բաժին 5150-ով սահմանված առժամանակ սահմանափակման։

Բաժին 5150-ի, կամ մեկ այլ առժամանակ սահմանափակման դեպքում, անհրաժեշտ է, որ կարողանաք ոստիկանին, հոգեկան առողջության աշխատակցին, կամ հոգեբույժին համոզել, որ Ձեր մերձավորը ծանր հաշմանդամություն ունի և կարիք ունի իր կամքին հակառակ հոսպիտալացման։ Անհրաժեշտ է, որ հոգեբույժը եզրակացնի, որ այդ անձը ծանր հաշմանդամություն ունի, և խնամակալության առաջարկով խնդիրը հղի Հանրային խնամակալի գրասենյակ։ Դուք կարող եք օգնել՝ բժշկին կամ հիվանդանոցին տրամադրելով «անձի հոգեկան հիվանդության պատմական ընթացքի» մասին անձի հոգեբուժական գործը, որը հոգեբույժը կարող է հիմք ընդունել Հանրային խնամակալի գրասենյակին իր հղումը ներկայացնելիս։ Դուք, իբրև ընտանիքի անդամ, առավել քաջատեղյակ եք մասնագետներին խորհուրդ տալու համար։ Ձեր մերձավորի հոգեկան հիվանդության և դրվագների մասին տեղեկատվությունը կազմակերպված ձևով պահելու ու գրանցելու համար, օգտվե՛ք այս գրքույկի վերջում ներկայացվող Բժշկական/ հոգեկան առողջության մատյանից, որպեսզի կարողանաք անհրաժեշտ պահին համապատասխան փաստային տեղեկատվություն ներկայացնել։

Գործը հղվելուն պես,  Հանրային  խնամակալը  կարող  է  LPS խնամակալության շնորհման առաջարկով խնդրագիր ներկայացնել դատարան։ Դատարանը պետք է գտնի, որ հոգեկան հիվանդություն ունեցող անձը ծանր հաշմանդամություն ունի կամ վտանգ է ներկայացնում իրեն կամ ուրիշներին։

6. Ի՞նչ է Բաժին 5150-ի ներքո առժամանակ սահմանափակումը

Բաժին 5150-ի ներքո առժամանակ սահմանափակումը (այդպես է կոչվում Կալիֆորնիայի Հանրային բարեկեցության և հաստատությունների Օրենսգրքի (California Welfare and Institutions Code) ոչ-կամավոր սահմանափակմանը վերաբերող բաժնի անունով) 72-ժամյա ոչ-կամավոր սահմանափակում է։ 5150 սահմանափակումը սովորաբար կատարվում է, երբ ոստիկան է կանչվում՝ զսպելու այն անձին, ով իրեն կամ այլոց վնասելու սպառնալիք է ներկայացնում։ Նման իրավիճակում ոստիկանը ճգնաժամային միջամտության կամ հոգեբուժական գնահատման խմբից օգնություն է հայցում։

  1. Ո՞վ կարող է 5150 սահմանափակում նախաձեռնել72-ժամյա 5150 սահմանափակում կարող են նախաձեռնել հատուկ պատրաստություն անցած որոշ համապատասխան պաշտոնյաներ․
    • Հասարակականկարգի պահպանման աշխատակիցը
    • Մտավորառողջության՝ համապատասխան թույլտվություն ունեցող մասնագետը
    • Համապատասխանթույլտվություն ունեցող հոգեբույժը

Անհրաժեշտ է, որ հիվանդանոց փոխադրումը կազմակերպվի վերոհիշյալ անձանցից որևէ մեկի կողմից։

8. Ի՞նչ է լինում, երբ անձն առնվում է 5150 սահմանափակման տակ

Հիվանդանոցում հոգեբույժն անձի գնահատում է կատարում՝ ախտորոշման և կայունացման բուժում տրամադրելու նպատակով։

Եթե պացիենտն առաջարկված բուժման կուրսին չի հետևում, ապա հոգեբույժը կարող է հոգեբուժական սահմանափակում առաջարկել։ Կա նաև ավելի երկարաժամկետ՝ 14-օրյա ոչ-կամավոր սահմանափակման միջոց (5250 սահմանափակում)։ 14-օրյա սահմանափակման դեպքում անհրաժեշտ է 4 աշխատանքային օրվա ընթացքում հավանական հիմքի լսում հրավիրել։ Հավանական հիմքի լսումը սովորաբար անցկացվում է հիվանդանոցում։ Հաճախ ընտանիքները տեղեկանում են այս լսման մասին, միայն երբ այն արդեն տեղի է ունեցել։

Հնարավոր է նաև հայցել հավելյալ 30-օրյա սահմանափակում (5270 սահմանափակում)։ 30-օրյա սահմանափակման ներքո գտնվող անձին անհրաժեշտ է հավանական հիմքի լսում տրամադրել չորս աշխատանքային օրվա ընթացքում։ Դատարանը կարող է նաև Ժամանակավոր խնամակալություն շնորհել, որը սովորաբար տևում է մինչև Մշտական խնամակալության լսումը։ Ժամանակավոր խնամակալության համար սովորաբար Հանրային խնամակալին են դիմում Մշտական LPS խնամակալության հղում ներկայացնելուն հետ մեկտեղ։ Հավելյալ տեղեկությունների համար տեսե՛ք, խնդրեմ, Լոս Անջելես քաունթիի LPS սահմանափակման աղյուսակը՝ էջ 16։

Հոգեբույժի կողմից LPS խնամակալության մասին նախաձեռնությամբ Հանրային խնամակալին դիմելուն պես, Հանրային խնամակալն այցելում ու գնահատում է պացիենտին, և դատարանին առաջարկ է ներկայացնում՝ կա՛մ LPS խնամակալության գործին ընթացք տալու, կա՛մ այն մերժելու վերաբերյալ։

9. Ի՞նչ է Ռիզի (Riese) լսումը

Եթե սահմանափակման ներքո գտնվող անձը հրաժարվում է դեղորայք ընդունել, ապա նրան թույլատրվում է խնդրել Ռիզի լսում, որը հայտնի է նաև Դեղորայք ընդունելու կարողության մասին լսում (Medication Capacity Hearing) անվանմամբ։

Ցանկացած կարգի LPS սահմանափակման ներքո գտնվող յուրաքանչյուր ոք կարող է հրաժարվել հոգեբուժական դեղեր ընդունել։ Ռիզի լսման ժամանակ լսման պաշտոնյան, ով փաստաբան է, որոշում է՝ արդյո՞ք պացիենտն ունի բժշկական որոշում կայացնելու համար անհրաժեշտ բավարար մտավոր կարողություն։ Այս լսումները սովորաբար անցնում են հիվանդանոցում։


  1. Ինչպե՞սեն ծանր հաշմանդամի կարգավիճակ ստանում 

    Ծանր հաշմանդամն այն անձն է, ով հոգեկան հիվանդության բերումով ի վիճակի չէ հոգալ իր հիմնական անձնական կարիքները՝ սնունդ, հագուստ, կացարան։

Երբ հոգեկան հիվանդություն ունեցող անձը հոսպիտալացվում կամ ազատազրկման է ենթարկվում իրեն կամ այլոց վտանգ ներկայացնելու պատճառով, կարևոր է, որ ընտանիքը կամ խնամողը բժշկին հատուկ տեղեկացնի, որ անձը կեցության տեղ չունի։ Շեշտելը, որ հիվանդ անձը չի կարող բնակվել Ձեզ, կամ որևէ այլ մեկի հետ, օգնում է ցույց տալ, որ անձը

«ծանր հաշմանդամ է»։ LPS խնամակալություն հայցելիս շատ կարևոր է ցույց տալ, որ հիվանդ անձը չունի որևէ օթևան, ուր կարող է վերադառնալ։ Սա կարող է նաև դժվար լինել, որովհետև նշանակում է, որ Դուք պետք է մերժեք Ձեր մերձավորին Ձեր տուն մուտք տալ ու այնտեղ խնամք ստանալ։

Ապացուցել, որ անձը չի կարող հոգալ իր սննդի ու հագուստի կարիքները, խիստ դժվար է։ Եթե անձը կարող է գնալ Salvation Army կամ աղբանոց՝ հագուստ փնտրելու, դրամ մուրալու կամ բարեգործական խոհանոց գտնելու համար, ապա նա չի կարող ծանր հաշմանդամություն ունենալ։ Եթե անձն ապրում է փողոցում, և ինչ-որ մեկը նրան սնունդ է տալիս, ապա այդ անձը ծանր հաշմանդամ չի համարվում՝ անկախ այն բանից, որքան զգալի քաշի կորուստ է ունեցել։ Նույնիսկ եթե անձն այնչափ խորը հոգեկան հիվանդ է,

որ չի հասկանում, որ հիվանդություն ունի, միևնույն է՝ եթե նա ի վիճակի է սնունդ, հագուստ կամ ծածկ գտնել, ապա նա չի համարվում ծանր հաշմանդամություն ունեցող։

Եթե Դուք, կամ մեկ այլ անձ հոգում եք այդ անձի հիմնական կարիքները, ապա դատարանն այդ անձին ծանր հաշմանդամ չի ճանաչի։ Որքան էլ դժվար է, պետք է դադարեք սնունդ, հագուստ կամ ծածկ տրամադրել։

11. Ինչպե՞ս գիտենամ՝ արդյո՞ք իմ մերձավորն իր կամ այլոց համար վտանգ է ներկայացնում

Պետք չէ սպասել մինչև Ձեր մերձավորն ինքնասպանության փորձ անի, վնասի իրեն, կամ ուրիշներին՝ նախքան բուժում փնտրելը։ Որոշ

նախանշաններ կարող են օգնել Ձեզ՝ հոսպիտալացնել Ձեր մերձավորին, ներառյալ հետևյալը․

  • զառանցանքային խոսակցություններ, որոնցում դանակկամ պաշտպանության այլ առարկա ունենալու կարիք է արտահայտվում;
  • ընթացողմեքենաների առջևը կտրել՝ անհաղորդ մնալով մեքենաների ներկայությանը;
  • գերտարվելնայն մտքով, որ ուրիշները կարող են վնասել կամ սպանել իրեն;
  • եփելիսգազայրոցը միացրած թողնելը;
  • քաշգցելը՝ վախից, որ սնունդն աղտոտված է։

Հոսպիտալացումը սովորաբար առաջին քայլն է խնամակալության ճանապարհին։

12. Ինչպե՞ս կարող եմ հոսպիտալացում ապահովել իմ մերձավորի համար

Հոսպիտալացում ստանալու տարբեր ուղիներ կան։ Հաճախ, անձը հասկանում է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ, և ցանկանում է իր կամքով հիվանդանոց գնալ։ Սակայն, երբ անձը չի ցանկանում ինքնակամ գնալ, և իրեն կամ ուրիշներին վնասելու վտանգ կա, ապա անհրաժեշտ է, որ կապվեք ոստիկանություն և բացատրեք իրավիճակը։ Կարևոր է, որ ոստիկանությունը գիտենա՝ ինչու եք կարծում, թե անձն իրեն կամ ուրիշներին հնարավոր վտանգ է ներկայացնում։ Եթե մասնավոր ապահովագրություն կա, ապա ոստիկանությունը կարող է Ձեր մերձավորին տեղափոխել որևէ հիվանդանոց, որտեղ նրա ապահովագրական ծածկույթն ընդունվում է։ Այլապես, անձը կտեղափոխվի քաունթիի հիվանդանոց։

13. Արդյո՞ք իմ մերձավորը Medi-Cal-ի կամ ապահովագրության կարիք ունի հոսպիտալացման համար

Ոչ։ Սակայն, եթե ապահովագրական ծածկույթ չկա, ապա քաունթիի հիվանդանոցի հոգեբույժն ամենայն հավանականությամբ կկայունացնի նրան ու այնուհետ անձը դուրս կգրվի՝ վերադառնալով համայնք։ Անհրաժեշտ կլինի պայքարել, որ Ձեր մերձավորն ի վերջո LPS խնամակալություն ստանա։

14. Արդյո՞ք իմ մերձավորը SSI-ի կամ սոցիալական ապահովության կարիք ունի հոսպիտալացման համար

Ոչ։ Սակայն, դիմելը վատ գաղափար չէ։ Գնացե՛ք Սոցիալական ապահովության գրասենյակ և Ձեր մերձավորի համար SSI-ի (ապահովագրության հավելյալ եկամտի) դիմում ներկայացրեք։ Դիմում

ներկայացնելու համար պատեհ է հիվանդանոցում նրա գտնվելու ժամանակահատվածը։ Երբ SSI շնորհվի, վճարումները կհաշվարկվեն հետադարձ կարգով՝ նախնական դիմումը ներկայացնելու օրից, ուստի անպայման ստացական վերցրեք, որպեսզի դիմումի ներկայացման

«ամսաթվի» ապացույց ունենաք։ Սոցիալական ապահովության գրասենյակը Ձեզ թերթիկներ կտա, որպեսզի լրացնեք, իսկ Ձեր մերձավորը ստորագրի դրանք։ Այս SSI դիմումին ընթացք տալու կարգով, բժիշկը

Ձեր մերձավորին կգնահատի։ Եթե SSI-ը մերժի դիմումը, այն կարող եք բողոքարկել 60 օրվա ընթացքում։

Բացի SSI-ից, առաջարկվում է դիմել Հանրային սոցիալական ծառայությունների վարչություն՝ Medi-Cal-ի համար։ Շատ հաճախ, երբ SSI-ի համար Ձեր մերձավորի ներկայացրած դիմումը բավարարվում է, միաժամանակ բավարարվում է նաև Medi-Cal-ինը, իսկ որոշ դեպքերում կարող եք Medi-Cal ստանալ առանց SSI-ի։

15. Ի՞նչ դեր ունեն զանազան պաշտոնական անձինք

  • Քաունթիի Իրավաբանի գրասենյակ․ ներկայացնում է ԼոսԱնջելես քաունթին բոլոր իրավական վարույթներում, ընդ որում՝ խնամակալության հաստատման դեպքերում՝ Հանրային խնամակալին։
  • Հանրայինպաշտպան․ ներկայացնում է անձին, ում նկատմամբ խնամակալություն է հաստատվում (խնամյալ)։
  • Հանրայինխնամակալ․ հետաքննում է LPS խնամակալության հղումները, առաջարկներ է ներկայացնում դատարանին, և դառնում է խնամակալ, երբ ընտանիքը չկա։
  • Շրջանայինդատախազ․ ներկայացնում է ոչ-ինքնակամ բուժման ծրագիր ունեցող հիվանդանոցներին; կարող է նաև զբաղվել քրեական հարցերով։
  • Դատարան․ ապահովում է արդարությունն ու օրենքներիկատարումը ոչ-ինքնակամ բուժում և խնամակալություն ներառող բոլոր վարույթներում։
  • Դատավոր․ որոշում է՝ արդյո՞ք խնամյալը ծանրհաշմանդամություն ունի, և խնամակալության որոշում է ընդունում։

16. Ի՞նչ է լինում, երբ գործը հղվում է Հանրային խնամակալի գրասենյակ

Երբ Հանրային խնամակալի գրասենյակը որոշի Ձեր մերձավորի նկատմամբ LPS խնամակալություն սկսել, Քաունթիի Իրավաբանի գրասենյակը, ներկայացնելով Հանրային խնամակալին, խնդրագիր կբերի դատարան։ Խնդրագիրը բերելուն պես, լսման օր ու ժամ կնշանակվեն, և խնամյալի ամուսնուն/կնոջը, ծնողին, պապին/տատին, եղբորը/քրոջը, երեխային

կամ թոռանը ծանուցում կուղարկվի։ Լսման ծանուցումը ստանալուն պես, զանգահարե՛ք կամ Հանրային խնամակալի գրասենյակ, կա՛մ Քաունթիի Իրավաբանին և տեղեկացրե՛ք նրանց Ձեր ցանկության մասին՝ լինել Ձեր մերձավորի LPS խնամակալը։ Անհրաժեշտ է նաև, որ նախատեսեք ու ներկայանաք դատական լսմանը։

17. Ի՞նչ է լինում դատարանում

Դատական նիստին, բոլոր շահագրգիռ կողմերը, օրինակ՝ ընտանիքի անդամները, ներկա են լինում։ Եթե Հանրային խնամակալն առաջարկում է խնամակալություն սահմանել, ապա Քաունթիի Իրավաբանը ներկայացնում է գործն ու կարող է կանչել վկաներ։ Առաջարկվող խնամյալը ներկա է լինում՝ ներկայացված լինելով փաստաբանի, սովորաբար՝ Հանրային պաշտպանի կողմից, ով կարող է ընդդիմանալ խնամակալության առաջարկին։ Որոշումը կայացնում է դատավորը՝ ելնելով ապացույցներից։

18. Ի՞նչ է տեղի ունենում երբ դատարանը LPS խնամակալություն է սահմանում

Երբ դատարանը որոշում է LPS խնամակալություն սահմանել, դատավորի հրամանով խնամակալ է նշանակվում։ Եթե դատարանը խնամակալ է նշանակում Ձեզ, ապա անպայման ստորագրեք Հրամանն ու Քաունթիի Իրավաբանի կողմից ներկայացված Խնամակալության լիազորագիրը։ Ամեն անգամ, երբ անհրաժեշտ է լինում ապացուցել, որ Դուք խնամակալն եք, կարող եք ներկայացնել Խնամակալության լիազորագիրը։ Այդ լիազորագիրը Ձեզ խնամյալի անունից գործելու և որոշումներ կայացնելու իրավունք է տալիս։

19. Ի՞նչ ժամկետով է տրվում LPS խնամակալությունը

LPS խնամակալությունը տրվում է միայն մեկ տարով։ Սպառման ժամկետից մոտավորապես 90 օր առաջ, խնամակալը ժամկետի սպառման ծանուցագիր կստանա։ Ծանուցագիրը կնշի խնամակալության ժամկետի սպառման ամսաթիվը։

Խնամյալը նաև կստանա դատարանի ծանուցագիր։ Անհրաժեշտության դեպքում կարող եք խնդրագիր ներկայացնել խնամակալությունը երկարաձգելու մասին։ Այլապես այն կավարտվի։ Սա նշանակում է,

որ խնամյալը կվերականգնի անձնական որոշումների կայացման՝ իր իրավունքը, ներառյալ բուժումից հրաժարվելու իրավունքը։


  1. Ինչպե՞ս երկարաձգել LPS խնամակալությունը

    Երկարաձգման (վերանշանակման) համար անհրաժեշտ է նոր խնդրագիր ներկայացնել ընթացիկ խնամակալության ավարտից առնվազն երկու-երեք ամիս առաջ։ LPS խնամակալ վերանշանակման խնդրագիր ներկայացնելու համար անհրաժեշտ դիմումի ձևերն ու ցուցումները Դատարանը Ձեզ կուղարկի Ձեր խնամակալությունը վերահաստատելու վերաբերյալ ծանուցագրի հետ մեկտեղ։

Անհրաժեշտ է լրացնել այդ ձևերը։ Հարկ կլինի, որ երկու հոգեբույժ լրացնեն Բժշկի հայտարարագիր։ Ձևերը բժիշկներին ներկայացրեք հնարավորինս վաղօրոք, որպեսզի նրանք բավարար ժամանակ ունենան դրանք լրացնելու համար։

Եթե  դատարանը  վերահաստատի  Ձեր  խնամակալությունը,  Դուք ու խնամյալը կունենաք նույն լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, ինչ ունեիք նախկին խնամակալության ներքո։

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Առողջական խնամքի մասին վաղօրոք արված կարգադրությունները, Լիազորագրերն ու Վճարվելու հարցերով ներկայացուցչի ինստիտուտը մեթոդներ են, որոնց օգնությամբ հոգեկան հաշմանդամություն ունեցող անձը կարող է վարել իր բժշկական ու ֆինանսական գործերը։ Այս բոլոր փաստաթղթերը, կամ դրանց մի մասն ունենալը կարող է խնամակալ ունենալու անհրաժեշտությունը վերացնել։

Առողջական խնամքի մասին վաղօրոք արված կարգադրություն

Կալիֆորնիայում, առողջ մտավոր կարողության տեր ցանկացած անձ կարող է ստեղծել Առողջական խնամքի հարցերով Կալիֆորնիայի Լիազորագիր (Power of Attorney, POA), և Առողջական խնամքի կարգադրություն։ Այս փաստաթղթերն ընդհանրապես միացվում են մեկ ընդհանուր, դյուրըմբռնելի փաստաթղթում, որը կոչվում է Առողջական խնամքի մասին վաղօրոք արված կարգադրություն։

Այս ընդհանուր փաստաթուղթն անձանց թույլ է տալիս գործակալ նշանակել, ով նրանց կարողազրկման դեպքում նրանց  անունից  հանդես  կգա։ Գործակալը կարող է լինել ընտանիքի անդամ․ ընկեր, կամ որևէ այլ անձ։ Նման դեպքերում գործակալին թույլատրվում է կայացնել առողջական խնամքի մասին ցանկացած որոշում։ Անհրաժեշտ է ընտրել այնպիսի մեկին, ում նկատմամբ վստահություն կա, որ կլսի իրեն ընտրողի ցանկություններն ու կգործի դրանց հարիր կերպով։

Իբրև իրավական ներկայացուցիչ, գործակալը միակ անձն է, պացիենտից բացի, ով կարող է իրավականորեն արտոնել բժշկական բուժումը։ Գործակալը կարող է նաև մերժել բուժումը, ներառյալ կենսական օժանդակությունը, սնուցումն ու հիդրացիան։ Որոշ ձևեր կան, որոնցով անհատին թույլ է տրվում նաև ցանկություն արտահայտել իր մարմնի մասերի նվիրաբերության ու հուղարկավորության կարգադրությունների մասին։ Այդուհանդերձ, Առողջական խնամքի մասին վաղօրոք արված կարգադրությունը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ գործակալին՝ անձին տեղավորել ռեժիմային հաստատությունում, կամ ստիպել նրան հոգեներգործուն դեղորայք ընդունել։

Առողջական խնամքի մասին վաղօրոք արված կարգադրության (Advance Health Care Directive) օրինակը գտնելու համար այցելե՛ք www.bettzedek.org/ resources։

Ֆինանսական հարցերով տևական լիազորագիր

Առողջ մտավոր կարողության տեր ցանկացած անձ կարող է լրացնել Ֆինանսական հարցերով տևական լիազորագիր, որը նշանակված գործակալին տալիս է ֆինանսական հարցերն անմիջապես կամ ապագայում որևէ պահի կառավարելու թույլտվություն։ Ֆինանսական հարցերով տևական լիազորագիրն ընդհանրապես օգտագործվում է հաշվեգրերի վճարում կատարելու, բանկային հաշիվները կառավարելու, կամ այլ իրավական ու ֆինանսական հարցեր վարելու նպատակով։ Ձևը պետք է ստորագրման պահին նոտարով հաստատված լինի։

Թեև Ֆինանսական հարցերով տևական լիազորագիր լրացնելու համար փաստաբան ունենալն անհրաժեշտ չէ, կարելի է խորհրդակցել

Լոս Անջելես քաունթիի LPS սահմանափակումների աղյուսակ

 ՆՇՈՒՄ․ Յուրաքանչյուր սահմանափակում նոր Ռիզի լսում է պահանջում, բացառությամբ 72-ժամանոցից 14-օրյայի անցնելիս։ Կալիֆորնիայի յուրաքանչյուր քաունթի կարող է տարբեր պահանջներ ունենալ։

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Հավանական հիմքի լսում չի տրամադրվում

2. Կարելի է Ռիզի լսում հայցել (Ռիզի որոշումը 14-օրյա սահմանափակման հնարավորություն է տալիս)

1. Պացիենտին ամբողջ 14 օր հիվանդանոցում պահելու համար Հավանական հիմքի լսումը պետք է տեղի ունենա սահմանափակման առաջին չորս աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե պացիենտը habeas corpus-ի հրաման է խնդրել։

2. 14-օրյա սահմանափակման ընթացքում ցանկացած պահի պացիենտը կարող է խնդրել habeas corpus-ի հրամանի՝ իր խնդրի հարցով մեկ լսում։

3. Ռիզի լսում կարելի է հայցել 14-օրյա սահմանափակման ընթացքում ցանկացած պահի։ Յուրաքանչյուր հետագա սահմանափակում նոր Ռիզի լսում է պահանջում։

1. Հավանական հիմքի կամ դատարանի ոչ մի լսում չի պահանջվում։

2. Առաջին հավելյալ 14-օրյա երկարաձգման վավերացման ձևը, երդման ներքո տրվող երկու հայտարարության (affidavit) հետ պետք է ուղարկվի հոգեկան առողջության դատարան։

3. Պացիենտը կարող է habeas corpus-ի հրաման խնդրել 14-օրյա ժամանակահատվածում ցանկացած պահի։

4. Նոր Ռիզի լսում կարելի է հայցել 14-օրյա սահմանափակման ընթացքում ցանկացած պահի։

1. Հավանական հիմքի լսումը պետք է տեղի ունենա սահմանափակման առաջին 4 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե պացիենտը habeas corpus-ի շրջանցիկ հրաման է խնդրում, 24-ժամյա հետաձգում, և ստորագրում է ինքնակամ, կամ դուրս է գրվում։

2. Պացիենտը կարող է habeas corpus-ի հրաման խնդրել 30-օրյա ժամանակահատվածում ցանկացած պահի։

3. Նոր Ռիզի լսում կարելի է հայցել 30-օրյա ժամանակահատվածում ցանկացած պահի։

1. Պահանջում է, 14-օրյա սահմանափակման ժամկետի սպառումից մի քանի օր առաջ, կապվել Շրջանային դատախազի հետ։

2. Պահանջում է, որ Շրջանային դատախազը դատարանին խնդրագիր ներկայացնի, և դատարանում հրավիրվի միջոցի առաջադրման ու ներկայացման մասին լսում (arraignment)։

3. Նոր Ռիզի լսում կարելի է հայցել 180-օրյա ժամանակահատվածում ցանկացած պահի:

1. Պահանջում է, որ բուժող բժիշկը դիմում ներկայացնի Հանրային խնամակալի գրասենյակ։

2. Դատավորը քննում է դիմումն ու որոշում՝ արդյո՞ք սահմանել ժամանակավոր խնամակալություն (temporary conservatorship, T-Con), թե՞ մերժել այն։

3. Պացիենտը կարող է habeas corpus-ի հրաման խնդրել T-Con-ի ժամանակահատվածում ցանկացած պահի։

4. Նոր Ռիզի խնդրագիրը կարելի է ներկայացնել Քաունթիի Իրավաբանին։ Լսումը տեղի է ունենում 95-րդ Վարչությունում։

1. Պահանջում է դատական լսում՝ 95-րդ Վարչությունում։ Բժշկից կարող է պահանջվել դատարանում ցուցմունք տալ։

2. Խնամակալության, իրավունքների մերժման, որոշմամբ պարտադրված հաշմանդամության հարցերով պացիենտը կարող է վերալսում խնդրել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ։

1. Պահանջում է խնամակալի կողմից վերանշանակման խնդրագրի ներկայացում և դատական լսում։

 

Աղբյուրը․ Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարան, Լոս Անջելես քաունթի

 

փաստաբանի հետ՝ վստահ լինելու համար, որ կազմվող ձևը վավեր է և համապատասխանում է Ձեր բոլոր կարիքներին։

Անձինք, ովքեր նախատեսում են Ֆինանսական հարցերով տևական լիազորագիր ունենալ, պետք է ընտրեն գործակալ, ով վստահելի է, ընդունակ և քաջածանոթ, որպեսզի վերջինս կարողանա ընդունել որոշումներ,

որոնք համապատասխանում են նրանց ցանկություններին։ Գործակալը ֆիդուցիար պատասխանատվություն ունի, և իբրև այդպիսին, ունի իր պատվիրատուի դրամական միջոցների հետ առավելագույն խնամքով վարվելու պատասխանատվություն, և պարտավոր է իր գործունեության մեջ առաջնորդվել այդ անձի լավագույն շահերով։ Չկա դատական վերահսկման որևէ մեխանիզմ, որը կապահովեր այս պահանջներին գործակալի գործունեության համապատասխանության վերահսկումն ու նրա կողմից իրավասությունների չարաշահման կանխարգելումը։

Վճարվող ներկայացուցիչ

Վճարվող ներկայացուցիչն այն անձն է, ով լիազորված է զբաղվել Սոցիալական ապահովության և Սոցիալական ապահովագրության հավելյալ եկամտի (SSI) վճարումների հարցերով։ Վճարվող ներկայացուցիչ ունենալը կարող է հատկապես օգտակար լինել այն անձանց, ովքեր դժվարանում են հետևել իրենց ամսական չեքերին, կամ այլ կարգի գործերի ընթացքին։

Վճարվող ներկայացուցիչ ճանաչվելու խնդրանքով ընտանիքի անդամը, գործակալը, կամ առողջական խնամքի մատակարարը կարող են դիմել անմիջապես Սոցիալական ապահովության գրասենյակին։ Անհրաժեշտ է, որ բժիշկը վավերացնի անձի անկարողությունը, որից հետո Սոցիալական ապահովության գրասենյակը վճարումը կհասցեագրի Վճարվող ներկայացուցչին։ Վճարվող ներկայացուցիչը պարտավոր է այդ գումարն օգտագործել դրա օգտատիրոջ խնամքի նպատակով։

Ինչպես Սոցիալական ապահովության գրասենյակը, Վետերանների գործերի

նախարարությունը (Department of Veterans Affairs, VA) ևս թույլ է տալիս, որ կարողազուրկ վետերանի վճարումները ստանա Վճարվող ներկայացուցիչը։

ԵԹԵ ՁԵՐ ՄԵՐՁԱՎՈՐՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է

Դատարանային կապ ծրագիրը (Court Linkage Program, CLP) համագործակցություն է Լոս Անջելես քաունթիի Հոգեկան առողջության վարչության (Department of Mental Health, DMH) և Լոս Անջելեսի Առաջին ատյանի դատարանի միջև։ Հոգեկան առողջության կլինիկական բժիշկները համատեղության կարգով նաև տեղակայված են քաունթիի դատարանի դահլիճներում, որտեղ նրանք հոգեկան առողջության ծառայություններ ու աջակցություն են տալիս հոգեկան հիվանդություն և վերահսկվող նյութերի չարաշահման խնդիր ունեցող այն մեծահասակներին, ովքեր քրեական արդարադատության համակարգով են անցնում։ Ծրագիրն ընդլայնում է քրեական արդարադատության և հոգեկան առողջության համակարգերի համագործակցությունն ու համակարգումը և դյուրացնում հոգեկան առողջության ծրագրերից ու ծառայություններից օգտվելը՝ դատարանի դահլիճը դարձնելով մուտքի դարպաս դեպի հոգեկան առողջության ծառայություններ։

Եթե Ձեր մերձավորին հիվանդանոցի փոխարեն բանտ են տարել․

  1. Որոնեք՝որտեղ են տարել com կայքում
  2. Լրացրե՛քԲանտարկյալի բժշկական տեղեկությունների թերթիկը (Inmate Medical Information Form), որը կարելի է գտնել Լոս Անջելեսի Շերիֆի վարչությունից, կամ հետևյալ կայքից․ http:// lasdhq.org/lasd_ services/correctional/medication_info_form.pdf
  3. Ճշտե՛քմեղադրանքի ներկայացման դատարանն ու ժամը հետևյալ կայքում․ http://losangelesinmateinfo.com/
  4. Զանգահարե՛ք DMH հոգեկան առողջության կապիփաստարկուին՝ (626-403-4370), ճշտելու, թե ո՞վ է այն դատարանի հետ կապի պատասխանատուն, որտեղ Ձեր մերձավորին մեղադրանք է ներկայացվելու։ Կապի պատասխանատուին փոխանցե՛ք Ձեր մերձավորի հոգեկան առողջության պատմությունն ու ախտանշանները։ Կապի պատասխանատուին խնդրեք օգնել Ձեզ՝ Ձեր մերձավորին բուժման տեղավորելու կամ LPS Խնամակալություն ստանալու հարցում։
  5. Վերցրե՛քպատմության և ախտանշանների մի քանի օրինակ և տարե՛ք դատարան։ Դատական կատարածուին խնդրեք ցույց տալ Ձեզ Ձեր մերձավորի գործով զբաղվող Հանրային

պաշտպանին ու Շրջանային դատախազին (District Attorney, DA)։

  1. Հոգեկան առողջության պատմության ու ախտանշանների միօրինակը տվեք Հանրային պաշտպանին և խնդրեք, որ հոգեկան առողջության կապի պատասխանատուն ներգրավվի գործում։ Հանրային պաշտպանն է, որ պետք է կապի պատասխանատու տրամադրելու հայց ներկայացնի։ Եթե Հանրային պաշտպանը չցանկանա դա անել, ապա գնացե՛ք DA-ի մոտ և խնդրեք նրան, որ օգնի։
  2. DA-ին ու Հանրային պաշտպանին խնդրեք, որ միջնորդեն,որպեսզի դատավորը կարգադրի Ձեր մերձավորի համար հոգեկան առողջության գնահատում անցկացնել։ Սա կոչվում է հոգեկան առողջության փորձաքննություն։ 
  1. Խնդրե՛ք,որ բանտի բժիշկը LPS Խնամակալություն նախաձեռնի։ LPS Խնամակալությունը կարող է տրվել միայն, երբ հոգեկան հիվանդություն ունեցող անձը ծանր հաշմանդամ է, այսինքն՝ անձը չի կարող հոգալ սննդի, հագուստի կամ կացարանի՝ սեփական կարիքները։ Բանտում գտնվելիս նման անձանց մոտ ծանր հաշմանդամության առկայության ապացույց է այն, որ նրանք չեն ուտում, ձգտում են հանել զգեստները, իմաստազուրկ են, կամ չեն կարողանում խոսակցություն վարել։ Բժիշկն այդուհետ Հանրային խնամակալի գրասենյակի հետ համատեղ LPS Խնամակալություն կնախաձեռնի։
  2. Որոշդեպքերում, հնարավոր են կազմակերպական բարդություններ,  որովհետև  քրեական  դատարանի  դատավորը չի կարող խնամակալություն խնդրել։ Դատավորը կարող է հետաձգել դատապարտումը՝ սպասելով, մինչ բանտի բժիշկը LPS Խնամակալություն է նախաձեռնում։

Դատարանային կապի ծրագրի, ինչպես նաև Լոս Անջելես քաունթիի Հոգեկան առողջության վարչության միջոցով առաջարկվող այլ ծառայությունների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք նրանց կայքը՝ http://dmh.lacounty.gov։

ՄԱՏՅԱՆ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Բժշկական/հոգեկան առողջության մատյան պահելու, ներառյալ անձի հոգեկան հիվանդության ախտանշանների ու առանձնահատկությունների գրառումը, նպատակն այն է, որ կարողանաք այդ տեղեկատվությունը ձեռքի տակ ունենալ՝ հիվանդանոցին, հոգեբուժական թիմին, կամ ոստիկանությանը տալու համար, եթե պարզում եք, որ Ձեզ օգնություն

է անհրաժեշտ, որպեսզի Ձեր մերձավորին տեղավորեք ոչ-կամավոր սահմանափակման ծրագրում, կամ խուսափեք ազատազրկման վայրի ընդհանուր բնակչության հետ նրան տեղակայելուց։

Մատյանը բժշկական մասնագետներին ու ոստիկանությանը կօգնի

«տեսնել», որ Ձեր մերձավորը բժշկական օգնության կարիք ունի։ Մատյանում նշում արեք յուրաքանչուր անգամ, երբ Ձեր մերձավորը հոգեբուժական միջադեպ է ունենում։ Ներառե՛ք հոգեբուժական միջադեպի օրը, տեսակը, ընդ որում՝ ախտանշաններն ու առանձնահատկությունները (տեսե՛ք «Ախտանշաններ և առանձնահատկություններ»)։ Նաև նշե՛ք՝ որտե՞ղ է Ձեր մերձավորն այժմ բնակվում՝ տա՞նը, խնամքի հաստատությունու՞մ, թե՞ անտուն է կամ բանտարկված (տեսե՛ք «Բժշկական/Հոգեկան առողջության մատյանի օրինակ»)։

Անպայման մի քանի օրինակ ունեցեք ձեռքի տակ։ Ձեր մերձավորի պատմության և ախտանշանների մեկական օրինակ տվեք բժշկին, հանրային խնամակալին ու հիվանդանոցի սոցիալական աշխատողին (տեսե՛ք Հանրային բարեկեցության և հաստատությունների Օրենսգրքի Բաժին 5150․05-ը (Welfare & Institution Code Section 5150.05), որը պահանջում է, որ հոգեկան առողջության ոլորտի աշխատողները հաշվի առնեն պացիենտի առողջության պատմությունը՝ նախքան ներկա կամ ապագա խնամքի մասին որոշումների կայացնելը)։ Ամենալավն այն կլինի, որ այս փաստաթղթերը ներկայացնեք անձամբ, և խնդրեք բժշկին՝ ստացական ստորագրել այս տեղեկատվությունը ստանալու վերաբերյալ։

Երբ անհրաժեշտ է, հավաքեք Ձեր մատյանի բոլոր գրառումներն ու կազմեք

Հոգեկան առողջության պատմություն (տեսե՛ք «Հոգեկան առողջության պատմության օրինակ»)։ Գրառումները պահեք հնարավորինս հակիրճ։ Փորձեք պատմությունը տեղավորել մեկ-երկու էջում, ու ներկայացրեք այն, ինչպես կներկայացնեիք կենսագրությունը։ Չի ակնկալվում, որ Դուք մուտք կունենաք Ձեր մերձավորի ողջ բժշկական պատմության վրա։ Ոչինչ, եթե որոշ տեղեկատվություն եք բաց թողել։ Արեք այնքան լավ, որքան կարող եք։ Նշեք ախտորոշումն ու անդրադարձեք հիմնական կետերին։ Պահեք ամեն ինչ պարզ ու հնարավորինս ոչ բառաշատ։

Ախտանշաններն ու առանձնահատկությունները

Ստորև ներկայացվող ցանկը հոգեկան հիվանդությունների ախտանշանների ցանկի օրինակ է։ Առանձնահատկությունները կարող են տարբեր լինել։

Տեսողական պատրանքներ

  • Տեսնումէ ուրվականներ, մահացած անձանց
  • Տեսնումէ դուրս ցցված ծնոտներով ու կեռ քթերով մարդկանց

Լսողական պատրանքներ

  • Անհարկիծիծաղում կամ ժպտում է
  • Կարծումէ հեռուստացույցն իր հետ է խոսում

Զառանցանք, ընդ որում՝ մեգալոմանիա

  • Կարծումէ ինքը Քրիստոսն է
  • Պլանավորումէ խանութների ցանց բացել ու միլիոններ աշխատել

Հավատում է զառանցանքին

  • Գնումէ հիվանդանոց՝ մեռածներին վերակենդանացնելու
  • Դանակներէ դնում անկողնի շուրջ՝ իրեն մեռածներից պաշտպանելու համար

Անկազմակերպ խոսք

  • Արագխոսք
  • Խոսելիսանհոդաբաշխ է; չի կարողանում խոսակցություն վարել

Անկազմակերպ վարքագիծ

  • Անկարողէ հետևել ցուցումներին
  • Մեքենանկայանում է խաչմերուկներում
  • Անվերահսկելիծախսեր է անում

Վատ հիգիենա

  • Օրերովցնցուղ չի ընդունում, վրայից վատ հոտ է գալիս

Պարանոիդ մտածողություն

  • Կարծումէ մարդիկ/պետությունը հետևում են իրեն
  • Կարծումէ մայրը/հայրը սեռական ոտնձգություն են անում իր նկատմամբ

Դրսևորում է իր պարանոիդ մտածողությանը համապատասխան վարքագիծ

  • Սնունդընետում է աղբամանը, որովհետև կարծում է, թե թունավորված է
  • Կոտրումէ բջջային հեռախոսը, հեռուստացույցը, որովհետև Հետաքննությունների դաշնային բյուրոն լսում է
  • Երթևեկությանառջև կտրում է

Անկարող է առօրյա գործունեություն իրականացնել

  • Գնումէ ուրիշների տուն առանց հրավերի՝ սնունդ ստանալու և համակարգչից օգտվելու
  • Խանութումապրանքի համար չի վճարում, պարզապես վերցնում է այն
  • Ֆինանսներիհետ չի կարողանում ճիշտ վարվել

Հասկանալու և ցուցումներին հետևելու դժվարություն ունի

  • Չիկարողանում տեղեկատվություն մշակել
  • Չիկարողանում բազմակի ցուցումներին հետևել

Չի կարողանում եկամտաբեր աշխատանք պահել

  • Չիկարողանում երկար մնալ նույն աշխատանքին
  • Բոլորինմեղադրում է պրոբլեմների համար

Անկարող է հասկանալ իր հիվանդությունն ու դրանից բխող բարդությունները

  • Հրաժարվումէ դեղորայքից, կամ դադարում է այն ընդունել

Անկարող է հոգալ սեփական սննդի, հագուստի և կացարանի կարիքները։ Ծանր հաշմանդամ է։

  • Կարողէ չուտել, որովհետև կարծում է, որ ուտելիքը թունավորված է
  • Կարողէ դրսևորել հանրային վայրում հագուստները հանելու միտում
  • Կարողէ տուն չգալ ու տանը չապրել։ Ապահով ապրելու վայր չունի։
  • Չիընկալում իր հիվանդությունը, ուստի չի հետևում բուժման կուրսին/դեղորայքին

Ձեր մատյանը պետք է խտացված լինի մեկ էջի սահմաններում, այսինքն ներկայացնի հոգեկան հիվանդության ժամանակագրությունը/ պատմությունը։

Հոգեկան առողջության պատմության օրինակ

 Ջո Դոուի Հոգեկան առողջության/բժշկական պատմություն

Ծննդյան թիվը․ 3/12/87; 27 տարեկան

 

Հոսպիտալացվել է․ Հունվարի 1, մինչև այսօր; Ախտորոշումը՝ շիզոֆրենիա; Cedars-Sinai Hospital; Beverly Blvd., Los Angeles, Դր․ Սմիթ @ 333-444- 5555; Դեղորայքը․ Seroquel և Risperdal

Հոսպիտալացվել է․ Դեկտեմբերի 12-28, 2010, Ախտորոշումը՝ շիզոֆրենիա; UCLA Harbor; Դր․ Սթոուն @ 222-333-4444; Դեղորայքը․ Lithium

Անօթևան․ Նոյեմբերի 5-դեկտեմբերի 12, 2010; Դրսևորել է փսիխոտիկ վարքագիծ

Հոսպիտալացվել է․ Սեպտեմբերի 10–23; Ախտորոշումը՝ երկբևեռ; College Hospital @ Cerritos; Դր․ Ռոբերթս @ 213-222-4444; Դեղորայքը․ Lithium

Բանտում է եղել․ Մարտի 2–ապրիլի 4; Ախտորոշումը՝ փսիխոտիկ վարքագծի դրսևորումներ; Twin Towers

Անօթևան․ Հունվարի 3 – մարտի 1; Դրսևորել է

փսիխոտիկ վարքագիծՆշումներ․

Համայնքային ռեսուրսներ

 Տարեցների պաշտպանական ծառայություններ

Adult Protective Services

877-4-R-SENIORS

888-202-4248—օրվա ընթացքում 877-477-3646—երեկոյան http://css.lacounty.gov/aps.aspx

 

Կալիֆորնիայի AB 1424 Հանրային բարեկեցության և հաստատության Օրենսգրքի (WIC) ԲԱԺԻՆ 5000-ի ուղեցույց

A Guide to AB 1424 California Welfare and Institute Codes (WIC) SECTION 5000

www.psychlaws.org http://leginfo.legislature.ca.gov/ faces/codes_displayexpandedbranch. xhtml?to cCode=WIC&division=5.&titl e+&part=1.&chapter=&article=

 

Առողջական խնամքի ծառայությունների վարչություն Department of Health Care Services

877-597-4777

Հաճախորդների սպասարկման ծառայություն

866-613-3777

www.medi-cal.ca.gov

 

Հոգեկան առողջության հարցերի վարչության Դատարանային կապի ծրագիր (CLP)

Department of Mental Health Court Liaison Program (CLP) 626-403-4370

http://dmh.lacounty.gov

 

Դիդի Հիրշ / Didi Hirsch Հոգեկան առողջության ծառայություններ Mental Health Services 888-807-7250

www.didihirsch.org

 

Disability Rights California

800-776-5746

www.disabilityrightsca.org

Բանտում հոգեկան առողջության ծառայություն

Jail Mental Health Service Տղամարդկանց բանտի ֆաքս․ 213-972-4002

Կանանց բանտի ֆաքս․ 323-568-4678

http://shq.lasdnews.net/pages/ PageDetail.aspx?id=1721

 

Լոս Անջելես քաունթիի Հոգեկան առողջության վարչություն

LA County of Department of Mental Health

800-854-7771 (շուրջօրյա) http://dmh.lacounty.gov

 

Լոս Անջելես քաունթիի Հոգեկան առողջության հարցերով դատարան

Los Angeles County Mental Health Court www.lacourt.org/division/ mentalhealth/mentalhealth.aspx

LPS Խնամակալություն LPS Conservatorships www.courts.ca.gov/selfhelp- conservatorship.htm

 

NAMI Ասիա-խաղաղօվկիանոսյան Լոս Անջելես

213-252-2100

 

NAMI Լոնգ Բիչ

562-435-2264

 

NAMI Լոս Անջելես Հարավ Կենտրոն

310-668-4272

 

NAMI Քաղաքային Լոս Անջելես

323-294-7814

http://namiurbanla.strikingly.com

 

NAMI Ուեսթսայդ Լոս Անջելես

310-889-7200

www.namila.org

 

Հոգեկան առողջության ազգային դաշինք (NAMI)

National Alliance on Mental Illness (NAMI)

800-950-NAMI

800-950-6864

www.nami.org

 

Ընտանիքի հարցերով փաստարկուի գրասենյակ, Հոգեկան առողջության վարչություն

Office of the Family Advocate, Department of Mental Health 213-251-6581

http://dmh.lacounty.gov

 

Պացիենտների իրավունքների փաստարկում

Patient Rights Advocacy

213-738-4873

www.opa.ca.gov

Հանրային պաշտպան Public Defender

213-974-2811

http://pd.co.la.ca.us

 

Հանրային խնամակալի գրասենյակ Office of the Public Guardian

213-974-0515

213-974-1234 աշխատանքային ժամերից հետո http://dmh.lacounty.gov

 

Շերիֆի Բժշկական ծառայությունների բյուրո (MSB) Sheriff’s Medical Services Bureau (MSB)

Տղամարդկանց ֆաքս․ 213-830-0681

Կանանց ֆաքս․ 323-357-5679

 

Սոցիալական ապահովության վարչություն

Social Security Administration

800-772-1213

www.ssa.gov

 

Ինքնասպանության կանխարգելման թեժ գիծ․ Շուրջօրյա ճգնաժամային գիծ Suicide Hotline: 24-hour Crisis Line

877- 7-CRISIS

877-727-4747

Attachment BetTzedek2018_LPSConservBrochureArmenian.pdf

Be Part of the Solution

Join Bet Tzedek in its work - there are endless ways for you to contribute. Find one that’s right for you and get involved today.

Translate »